«Վեյկ ան Զեե». Արոնյանը 9-րդ տուրում ոչ ոքի է խաղացել առաջատար Սոյի հետ![]() 25 հունվարի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 9-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել մրցաշարի առաջատար Ուելսի Սոյի հետ: Կողմերը հաշտություն են կնքել խաղի 38-րդ քայլին: 9-րդ տուրում հաղթանակ է տոնել միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը. նրա մրցակիցն էր Լյուկ վան-Վելին: Տուրի մյուս հանդիպումները` Գիրի – Ռապորտ, Նեպոմյաշչի – Հարիկրիշնա, Վոյտաշեկ – Կարյակին, Անդրեյկին – Էլյանով և Վեյ Յի – Բաշկարան, ավարտվել են ոչ ոքի արդյունքով, տեղեկացնում է Հայաստանի ֆախմատային ֆեդերացիան: «Տատա Սթիլ» գերմրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել գրոսմայստեր Անիշ Գիրիին: 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: Մրցաշարի նախորդ տուրերում Արոնյանը 4 անընդմեջ ոչ ոքի էր խաղացել, իսկ 5-րդ տուրում սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ: 9 տուրի արդյունքներով Արոնյանը 5 միավոր ունի և Սերգեյ Կարյակինի ու Ադհիբան Բաշկարանի հետ միասին կիսում է 5-7-րդ հորիզոնականները: 9-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Ուեսլի Սոն, ով վաստակել է 6 միավոր: Մագնուս Կարլսենը, Պավել Էլյանովն ու Վեյ Յին առաջատարից հետ են կես միավորով: Հունվարի 25-ին կայանալիք 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է Ռիչարդ Ռապորտը: Մրցաշարի 10-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |