Անկախ Կոսովոյի ճակատագրից Ղարաբաղը կընթանա անկախության միջազգային ճանաչման ուղիով 6 օգոստոսի 2007 - 15:18 AMT PanARMENIAN.Net - «Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, եւ այդ առումով բացառություն չի կազմում նաեւ ղարաբաղյան հակամարտությունը»: Մեր կարծիքով, յուրաքանչյուր հակամարտություն պետք է դիտարկել խնդրի առանձնահատկությունները հաշվի առնելով»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, Կոսովոն` իր: Այսօր Ղարաբաղը հստակ ընթանում է ինքնորոշման ուղիով, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի այլ հակամարտությունների վերջնական լուծումը: «Չմոռանանք, որ ի տարբերություն Կոսովոյի հակամարտության, որի ժամանակ միջազգային ուժերն ու ՆԱՏՕ-ն վերջ դրեցին Սերբիայում ընթացող պատերազմին եւ երբ ՄԱԿ-ն ու Եվրամիությունն այնտեղ յոթ տարի շարունակ պետական կառույցներ էին հիմնում, Լեռնային Ղարաբաղն արդեն գրեթե քսան տարի է, ինչ փորձում է ինքնուրույն հաղթահարել իրեն պարտադրված ագրեսիայի հետեւանքները եւ հաջողության հասնել պետականության կառուցման ճանապարհին: Անկախ Կոսովոյի ճակատագրից Ղարաբաղը կընթանա անկախության միջազգային ճանաչման ուղիով»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Ինտերֆաքսը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին |