Խաղաղության հասնելու համար Դամասկոսը պահանջում է փակել թուրք-սիրիական սահմանը![]() 25 հունվարի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-24 տեղի են ունեցել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ: Թուրքական Birgun լրատվական կայքը լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին հղումով հաղորդում է, որ պաշտոնական Դամասկոսը երաշխավոր պետություններին է ներկայացրել իր տեսակետն ու առաջարկները: Ըստ տեղեկության՝ սիրիական կողմը հետևյալ 4 առաջարկն է ներկայացրել. զինադադար մեկ տարի ժամկետով, փակել թուրք-սիրիական սահմանը, տարանջատել խաղաղությունն ընդունող զինյալ խմբերին մյուսներից և համատեղ պայքարել «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Ermenihaber.am-ը գրում է, որ Աստանայի բանակցություններին մասնակցել են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Սիրիայի իշխանության ներկայացուցիչը: Թուրքիայի պահանջով Աստանա չեն հրավիրվել Սիրիայի քրդական ուժերը (Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն (PYD) և նրա զինված ուժերը՝ YPG), որոնց թուրքական կողմն ընկալում է որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) տարրեր: Իսկ PYD/YPG-ն էլ ի պատասխան հայտարարել է, որ չի ճանաչելու բանակցություններում ձեռք բերված որոշումները: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվա ժամանած Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները կողջունեին Ռուսաստանի ցամաքային գործողությունը Սիրիայում, եթե դա թույլ տա խաղաղություն հաստատել երկրում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |