Դե Վաալ. Բաքուն նոր ռազմական գործողություններ սկսելու գայթակղություն ունի25 հունվարի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայտնի փորձագետ, «Կարնեգի» հիմնադրամի Եվրասիայի ու Կովկասի գծով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գնահատել է 2017 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում նոր ռազմական գործողությունների հավանականությունը: Դե Վաալը գրում է, որ ապրիլյան պատերազմում Ադրբեջանը վերանվաճեց 2 փոքր հողատարածք, սակայն դրա հոգեբանական արդյունքը շատ ավելի մեծ էր: Այն օգնեց հաղթահարել քսանամյա նվաստացումը, իսկ հայրենասիրական տրամարդրությունների աճն օգնեց շեղել բնակչությանը տնտեսական ճգնաժամի ու մանաթի արժեզրկման խնդրից: Այժմ, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնած դիվանագիտական գործընթացն արգելակվել է, Բաքվի մոտ գայթակղություն է առաջանում կրկին գործի դնել ռազմական գործիքները՝ տարածքներ վերագրավելու ու հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու համար: «Սակայն կա վտանգ, որ փորքածավալ գործողությունը կվերաճի մի իրավիճակի, որը նույնիսկ ավելի լուրջ կլինի, քան վերջին ռազմական բախումները: Ադրբեջանի իշխանությունները նախորդ անգամից զգալիորեն ավելի մեծ տարածքներ գրավելու պահանջների ճնշման տակ են լինելու: Հայ հասարակությունը պահանջելու է պատերազմել ավելի համառ, քան ապրիլին, ու վերագրավել հակառակորդի գրաված տարածքները», - նշում է դե Վաալը: Խոսելով կողմերի զինանոցի մասին, փորձագետն առանձնացնում է հայկական կողմի «Իսկանդերները», որոնցով հնարավոր է հարվածել խոշոր քաղաքներին ու Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքներին, և Ադրբեջանի ձեռք բերած մեծաքանակ իսրայելական արդադրության տեխնիկան: Ռազմական ռիսկերից բացի, փորձագետն առանձնացնում է քաղաքականները: Ադրբեջանի պարագայում դա տնտեսական ճգնաժամն ու մանաթի կտրուկ արժեզրկումն է: Հայաստանի դեպքում՝ փոփոխված սահմանադրությամբ նոր ընտրությունները: Ըստ փորձագետի, շատերը գործընթացն ընկալում են որպես նախագահ Սարգսյանի կողմից իշխանության պահպանմանը միտված քայլ, և «ընդդիմությունը կօգտագործի ընտրությունները նրան դիմակայելու համար՝ բոլոր հնարավոր միջոցներով»: Անկայունության գործոն է նաև Դոնալդ Թրամփի նախագահությունն ու ԵՄ-ում խորացող ճգնաժամը, որոնք կարող են ստիպել կողմերին «առավել անպատասխանատու գործել», նշում է դե Վաալը: Փորձագետի կարծիքով, պատերազմն արտաքին ուժերի կողմից կառավարել դժվար կլինի: «2016-ի ապրիլին Մոսկվան հրադադարի մասին բանավոր համաձայնության հասավ: Սակայն կարծիքը, թե Ռուսաստանը կառավարում է հակամարտությունը, թյուրըմբռնում է: Ռուսաստանը երբեք չի կառավարել այն՝ սկսած 1988 թվականից, փորձելով այս կամ այն կերպ օգնել կողմերից որևէ մեկին, կամ միջնորդի դեր կատարել: Այս պահին Ռուսաստանին մեծապես չեն վստահում երկու կողմերն էլ, և ոչ Բաքուն, ոչ Երևանը թույլ չեն տա նրան թելադրել իր օրակարգը ազգային համար 1 հարցում», - նշում է նա: Դե Վաալը նախազգուշացնում է, որ նոր հակամարտությունը կարող է բերել հազարավոր զոհերի ու տնտեսական ճգնաժամի, չլուծելով վեճի հիմնական պատճառները: Սակայն կա վտանգ, որ կողմերը սխալ հաշվարկների կգնան ու, ամեն դեպքում, նորից պատերազմն կսկսվի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |