ՄԱԿ-ն ավելի քան $4,5 մլրդ է խնդրել սիրիացի փախստականների համար![]() 25 հունվարի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտնել է, որ $4,5 մլրդ է խնդրել օգնելու համար սիրիացի փախստականներին, հայտնում է Gazeta.ru-ն ՄԱԿ-ի վրա հղումով: «Եթե մենք չկարողանանք ստանալ հայցվող գումարը, ՄԱԿ-ը ստիպված կլինի կրճատել ոչ միայն փախստականներին, այլև նրանց ընդունող համայնքներին այնքան անհրաժեշտ օգնությունը: Դա աղետալի հետևանքներ կունենա»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’ Բրայենը: Բացի այդ, կազմակերպությունը հայտնում է, որ կպահանջվի ևս $3,4 մլրդ` բավարարելու համար Սիրիայի 13,5 մլն մարդու, այդ թվում մինչև 5 տարեկան 2 մլն երեխայի հումանիտար կարիքները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը չի ստորագրի Աստանայում կառավարության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների հաշտեցման երաշխավոր երկրների ամփոփիչ կոմյունիկեն: Հայտարարվեց, որ երաշխավոր երկրները` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ուղղակի կտարածեն փաստաթուղթը: Ընթերցեք նաև. Խաղաղության հասնելու համար Դամասկոսը պահանջում է փակել թուրք-սիրիական սահմանը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |