Բելգիայի հատուկ ծառայությունները Բրյուսելում ձերբակալել են ԻՊ ենթադրյալ ահաբեկիչների![]() 25 հունվարի 2017 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի հատուկ ծառայությունները Բրյուսելում ձերբակալել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ենթադրյալ գրոհայինների: Շուրջկալներն ու խուզարկությունները կատարվել են հունվարի 25-ին Բրյուսելի տարբեր շրջանների` Մոլենբեկի, Շաերբեկի, Անդերլեհտի և Լակենի 8 հասցեում: Ենթադրվում է, որ հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված անձինք կարող է վերադարձած լինեն Սիրիայից, որտեղ մասնակցել են մարտական գործողություններին ԻՊ կողմից: Այդ մասին գրում է Lenta.ru-ն DH.be-ի վրա հղումով: Ձերբակալվածները բերման են ենթարկվել ոստիկանություն հարցաքննության նպատակով: Կալանավորման մասին որոշումը պետք է կայացնի դատարանը: Տարբեր գնահատականներով ԻՊ կողմից Բելգիայի մոտ 200 քաղաքացի է կռվում: 2016-ի նոյեմբերի 14-ին Բելգիայի ՆԳ նախարար Յան Յամբոն հայտարարեց, որ առաջիկայում ԻՊ 3000-5000 գրոհային կարող է վերադառնալ Եվրոպա: Ըստ ՆԳՆ ղեկավարի, իշխանությունների հայտնի 117 ահաբեկիչ արդեն երկրում է: «Նրանց կեսը կալանքի տակ է, մյուս մասը` իշխանությունների հսկողության ներքո»,-ասել է էր նախարարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |