Սոմալիում իսլամիստները հարձակվել են հյուրանոցի վրա. 13 զոհ կա![]() 25 հունվարի 2017 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում իսլամիստները հարձակվել են հյուրանոցի վրա: Հայտնի է 13 զոհի մասին: Զոհերի թվում կան ոստիկաններ և խաղաղ բնակիչներ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ըստ բժիշկների, շատերը ծայրահեղ ծանր վիճակում են, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ըստ ոստիկանության, գրոհայիններն ականապատ մեքենան ուղղել են դեպի հյուրանոցի դարպասները: Պայթյունից հետո անցք է առաջացել, որի միջով իսլամիստները կրակ են բացել ներսում գտնվողների ուղղությամբ: Որոշ ժամանակ անց երկրորդ պայթյունն է որոտացել: Ինչպես ասել է ոստիկանության գնդապետ Աբդիկադիր Հուսեյնը, հյուրանոցի պահակախումբը կարողացել է հետ մղել գրոհը: «Մենք ապահովեցինք մարդկանց անվտանգությունը և հետո արդեն սկսեցինք հետապնդել հարձակվողներին: Այժմ մեր ստորաբաժանումները շենքի ներսում են, ամբողջ տեղեկատվությունը դեռ հնարավոր չէ հրապարակել»,-ասել է նա: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Աշ Շաբաբ» խմբավորումը, որը համարվում է շատ երկրներում արգելված ահաբեկչական «Ալ Քայիդայի» դաշնակիցը: Սոմալիի ահաբեկիչները նպատակ ունեն շարիաթի օրենքներով ապրող հասարակություն ստեղծել և մտադիր են դրան հասնել ջիհադի միջոցով: Նրանք պարբերաբար ահաբեկչական գործողությունների են դիմում Մոգադիշոյում և երկրի այլ քաղաքներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |