Հովիկ Աբրահամյան. Շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ![]() 25 հունվարի 2017 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իշխող Հանրապետական կուսակցության շարքերից հեռանալուց հետո իր առաջին հայտարարությունն է տարածել: Աբրահամյանը նշում է, որ որոշումն իր կյանքում ամենադժվարներից էր, «քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ»: «Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ: Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին», - նշել է Աբրահամյանը: Նախկին վարչապետ ու ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հաստատել է իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին տեղեկությունները: Ամիսներ առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Աբրահամյանը խոստացել էր «որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ շարունակել հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու առաքելությունը»: ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարելով նա, սակայն, չի հստակեցրել իր ապագա ծրագրերը, մասնավորապես, չի նշել, ում հետ և ինչ ձևաչափով է պատկերացնում ապագա քաղաքական ճանապարհը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |