Թերեզա Մեյը խոստացել է հրապարակել Brexit-ի ծրագիրը քննարկման համար25 հունվարի 2017 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ կառավարությունը կհրապարակի «սպիտակ գիրքը» ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու` Brexit-ի ծրագրի վերջնական տարբերակով: Անգլալեզու երկրներում «սպիտակ գիրք» են անվանում որոշակի հարցում կառավարության քաղաքականությունը պարզաբանող փաստաթղթի վերջնական տարբերակը: «Սպիատկ գիրքը» թույլ է տալիս քննարկել օրինագիծը մինչ քվեարկության դնելը: «Նախորդ շաբաթ ես համաձակ ծրագիր նախանշեցի Մեծ Բրիտանիայի համար, ես հասկանում եմ, որ մեծ ցանկություն կա այդ ծրագիրը տեսնել «սպիտակ գրքում»,-ասել է Մեյը: «Ես կարող եմ հաստատել, որ այդ ծրագիր կհրապարակվի «սպիտակ գրքում»: Մեյը ծրագրային ելույթ է ունեցել այդ հարցի շուրջ Լոնդոնում, որտեղ նա շեշտել է, որ ձգտելու է լավագույն հարաբերությունների պահպանմանը եվրոպական երկրների հետ, սակայն, ցանկանում է, որ երկիրը համաշխարհային տնտեսական ընկերակցության ավելի ակտիվ անդամ դառնա: Ավելի վաղ Գերագույն դատարանը որոշել էր, որ կառավարությունը Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու համար պետք է ստանա Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հավանությունը: ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեն տեղի է ունեցել 2016-ի հունիսին: Քվեարկածների ավելի քան 50 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն: Երկրի վարչապետ Թերեզա Մեյը, որը գլխավորեց կառավարությունը Դևիդ Քեմերոնի հրաժարականից հետո, մտադիր է երկու տարվա ընթացքում ձևակերպել Brexit-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |