Ձյուն, բուք ու մերկասառույց. Հայաստանում մի շարք փակ ճանապարհներ կան![]() 26 հունվարի 2017 - 09:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես. Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Քուչակ, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Նիգավան և Մռավյան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով: Տիգրանաշենի ոլորանները, Արագածոտնի մարզի Լեռնապար, Արայի, Արագած, Երնջատափ, Լուսագյուղ, Սարալանջ, Նորաշեն և Շենավան գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին և Արագածոտնի մարզի Թալին տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույցէ: Երևան քաղաքում, Վայոց ձորի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա գյուղում ձյուն է տեղում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Հանրապետության տարածքում հունվարի 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |