Թրամփ. Օբամայի նամակը «երկար էր ու բազմաբովանդակ»26 հունվարի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է նամակի մասին, որը թողել է նրան նախկին նախագահ Բարաք Օբաման Օվալաձև աշխատասենյակում: Այդ մասին նա ասել է ABC-ի եթերում: Ավանդաբար ԱՄՆ հեռացող նախագահն իր աշխատասենյակում նամակ է թողնում, հասցեագրված իր հետնորդին: Նամակի բովանդակությունը երբեք չի հրապարակվում:Բացառությամբ Ջորջ Վաշինգտոնի, ԱՄՆ բոլոր նախագահները նախագահության շրջանում ապրել են Սպիտակ տանը: Թրամփը նամակն անվանել է «հիանալի. և «շատ բովանդակալից»: «Այն երկար էր ու բազմաբովանդակ»,-ասել է Թրամփը: Նա նաև նշել է, որ հեռաձայնել է Օբամային և շնորհակալություն հայտնել նամակի համար, հայտնում է RT-ն: Սպիտակ տնից հեռանալուց առաջ, նախկին նախագահ Օբաման նամակ է թողել իր աշխատասեղանին: Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին Վաշինգտոնում: New York Times-ին տված հարցազրույցում նա պատմել է Սպիտակ տանն անցկացրած առաջին օրերի մասին: Նա ասել է, որ իրեն շատ են դուր եկել կառավարական կապի հեռախոսները և ննջարանը, որտեղ գիշերել է ինքը` Լինքոլնը: Նա ասել է, որ մենակ է ապրում Սպիտակ տանը և շատ ժամանակ է անցկացնում հեռուստացույց դիտելով: Թրամփի կինն ու որդին վերադարձել են Նյու Յորք, որպեսզի տղան կարողանա ավարտել ուսումնական տարին իր դպրոցում: ԱՄՆ նախագահը վաղ է արթնանում` առավոտյան ժամը 6-ին և հետևում է նորություններին հեռուստացույցով` զուգահեռաբար աչքի անցկացնելով թերթերը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ժամը 9:00-ին Թրամփը հանդիպում է օգնականների հետ, իսկ երեկոյան կրկին շատ ժամանակ է անցկացնում հեռուստացույցի առջև: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |