Քաղաքապետարանը պնդում է՝ ձնից մաքրվում են նաև բակերը, մայթերն ու կանգառները

Քաղաքապետարանը պնդում է՝ ձնից  մաքրվում են  նաև բակերը, մայթերն ու կանգառները

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ:

Հայտարարվում է, որ գործընթացը միաժամանակ կազմակերպվել է ոչ միայն գլխավոր ու երկրորդական փողոցներում, այլև բակերում, միջբակային հատվածներում, մայթերին, կանգառագոտիներում և այլուր:

Քաղաքապետարանի տվյալներով՝ արտակարգ ռեժիմով գործող «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումներից բացի, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները:

Ըստ անհրաժեշտության օգտագործվում է նաև աղի ու շլաքային ավազի խառնուրդ` արդյունքն ավելի լիարժեք դարձնելու համար:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:

Կարդացեք նաև՝ Սուրենյան. Սպասվում է առատ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---