«Ռեալը» կհեռացնի խաչն իր տարբերանշանից ատրիբուտների վաճառքը Մերձավոր Արևելքում խթանելու համար26 հունվարի 2017 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ակումբային արտադրանքի վրա վաստակելու ցանկությունը դրդել է «Ռեալին» փոխել տարբերանշանը: Մերձավոր Արևելքի շուկայում վաճառքները խթանելու նպատակով ակումբը կհեռացնի խաչը տարբերանշանից, որը գտնվում է ակումբի լոգոտիպի վերևում: «Մենք պետք է շատ զգուշավոր լինենք Պարսից ծոցի տարածաշրջանի պարագայում, քանի որ այնտեղ շատ զգայույն են խաչի պատկերների նկատմամբ»,-հայտարարել է Marka ընկերության փոխնախագահ Հալեդ Ալ Մհեիրին: Այդ ընկերությունն է զբաղվում «Ռեալի» արտադրանքի արտադրությամբ, վաճառքով և տարածմամբ, գրում է eurosport-ը: Փոփոխությունները վերաբերում են միայն այն ատրիբուտներին, որոնք վաճառվելու են ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Քուվեյթում, Բահրեյնում և Օմանում: Մյուս երկրների համար տարբերանշանն անփոփոխ կմնա, հայտնում է El Confidencial-ը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |