Իտալիայում ձնահյուսից զոհվածների ընդհանուր թիվը 29 է. Փրկվել է 11 մարդ![]() 26 հունվարի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում փրկարարները ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցում հայտնաբերել են վերջին 2 զոհի մարմինները: Զոհերի ընդհանուր թիվը 29 է, 11 մարդ հաջողվել է փրկել: Ինչպես պարզել է դատաբժշկական փորձաքննությունը, մարդկանց մահվան պատճառ են դարձել վնասվածքները, շնչահեղձությունը և ցրտահարությունը: Ինչ վերաբերում է ցրտահարության դեպքերին, ապա ըստ դատաբժշկական փորձագետներից մեկի, եթե օգնությունն ավելի շուտ հասներ տուժածներին` ձնահյուսից հետո առաջին ժամերին, հավանաբար, նրանց կհաջողվեր փրկել, հայտնում է ANSA գործակալությունը: Հունվարի 18-ի երեկոյան ձնահյուսը ծածկել է Աբրուցո շրջանում գտնվող 3-հարկանի Rigopiano հյուրանոցը: Ձյան առատ տեղումների և փակ ճանապարհների պատճառով փրկարարները միայն հունվարի 19-ի առավոտյան են հասել դեպքի վայր: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |