ԶԼՄ-ներ. ՌԴ-ն առաջարկել է քրդական ինքնավարություն ստեղծել Սիրիայում![]() 26 հունվարի 2017 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի սահմանադրության նախագծում, որը ռուսական կողմն Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների ժամանակ փոխանցել է զինյալ ընդդիմության ներկայացուցիչներին, առաջարկվում է պահպանել երկիրը որպես ունիտար պետություն քրդական ինքնավարությամբ: Այդ մասին «Ինտերֆաքսին» է հայտնել աղբյուրը ընդդիմության շարքերից: «Սիրիան մնում է ունիտար պետություն, սակայն նրա տարածքում առաջարկվում է քրդական ինքնավարություն ստեղծել»,-ասել է գործակալության զրուցակիցը: Բացի այդ, ըստ նրա, Սահմանադրության նախագծում ֆիքսված է նաև «Սիրիայի այլ տարածաշրջանների իրավունքը լեզվի ընտրության հարցում` որպես հիմնական տարածաշրջանային լեզու: Նախատեսվում է նաև 7 տարի ժամկետով նախագահություն, առանց վերընտրվելու իրավունքի»,-հավելել է աղբյուրը: Ըստ նրա, «հանվել է դրույթը, որի համաձայն Սիրիայի նախագահը պետք է մահմեդական լինի»: Բացի այդ, նախատեսվում է չեղարկել շարիաթը որպես իրավական հիմնական աղբյուր, իսկ պետական կառուցվածքը սահմանվում է որպես «Սիրիայի հանրապետություն»,-ասել է աղբյուրը: «Սիրիան կկոչվի ոչ թե Սիրիայի Արաբական Հանրապետություն, այլ Սիրիական Հանրապետություն»,-ասել է աղբյուրը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում բանակցությունների ավարտին հայտնել էր լրագրողներին, որ ռուսական պատվիրակությունը սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին է հանձնել երկրի Սահմանադրության նախագիծը, որը կազմել են ռուս փորձագետները: Մինչդեռ հայտնի է դարձել, որ Սիրիայի քրդական Ժողովրդական միության կուսակցության (ԺՄԿ) ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Սիրիայի ընդդիմության հետ, որը կայանալու է հունվարի 27-ին Մոսկվայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |