Էդուարդ Կոկոյտին մեղադրել է Վրաստանին վրաց-օսական հակամարտության գոտու հրթիռակոծության մեջ 7 օգոստոսի 2007 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Չճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին մեղադրել է Վրաստանին վրաց-օսական հակամարտության գոտին հրթիռակոծության ենթարկելու մեջ: «Վրաստանի պաշտպանության նախարարության ինքնթիռները հարվածներ են հասցրել Հարավային Օսիայի Լենինգորսկի շրջանի եւ Վրաստանի Գորիյսկի շրջանի սահմանի օսական գյուղերի ուղղությամբ: Ինքնաթիռը երկար ժամանակ, ազատ ու անվախ մանեւրել է: Եւ հրթիռները գցելուց հետո հեռացել է Վրաստանի ուղղությամբ»,- Է. Կոկոյտիի խոսքերը մեջբերում է չճանաչված հանրապետության Տեղեկատվության եւ տպագրության կոմիտեն:«Դա լավ ծրագրված սադրանք է. նպատակն է շեղել միջազգային հանրությանը Վրաստանի կողմից անցկացվող պետական ահաբեկչության քաղաքականությունից Հարավային Օսիայի տարածքում»,- հայտարարել է Է. Կոկոյտին: «Սադրանքի նպատակը տվյալ տարածքի օսական բնակչության ահաբեկումն էր, որպեսզի օսերը ստիպված լինեն լքել իրենց տները»,- ասել է նա: Հարավային Օսիայի ղեկավարությունը պահանջելու է միջազգային հանրությունից հետաքննել չճանաչված հանրապետության տարածքում ահաբեկչությունների բոլոր դեպքերը, հայտարարել է Է. Կոկոյտին: «Մենք ստիպված կլինենք խնդրել Ռուսաստանի ղեկավարությանը ռուս խաղաղպահներին համապատասխան միջոցներով ապահովել արդեն հաստատված պայմանավորվածությունների պահպանման համար` հակամարտության գոտու վրայով չծրագրված թռիչքներ չիրականանցելու մասին»,- եւս հայտարարել է նա, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |