Կրեմլ. ԱՄՆ-ն չի համաձայնեցրել ՌԴ հետ «անվտանգության գոտիների» ստեղծումը Սիրիայում![]() 26 հունվարի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի համաձայնեցրել ՌԴ հետ «անվտանգության գոտիների» ստեղծումը Սիրիայում: Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, ռուսական կողմի հետ մեր ամերիկացի գործընկերները չեն խորհրդակցել: Դա ինքնիշխան որոշում է»,-ասել է Պեսկովը, գրում է «Կոմերսանտը»: «Կարևոր է, որ դա չվատթարացնի փախստականների հետ կապված իրավիճակը, սակայն, հավանաբար, հարկավոր է հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները»,-ասել է նա: Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ մտադիր է «անվտանգության գոտիներ» ստեղծել փախստականների համար մարտական գործողությունների շրջաններում հենց Սիրիայի տարածքում: Այդ մասին նա խոսել էր նաև իր նախընտրական քարոզարշավի շրջանակում: Այդպիսով Թրամփը հուսով է խուսափել ներգաղթյալների հոսքից իր երկիր, քանի որ նրանք «որոշ դեպքերում մտադիր են քանդել երկիրը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |