Վիլյամս քույրերը կմրցեն Australian Open-ի եզրափակչում![]() 26 հունվարի 2017 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ամերիկուհիներ Սերենա և Վինուս Վիլյամսները կհանդիպեն թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում: Ավագ քույրը կիսաեզրափակչում հաղթել է իր հայրենակցուհի Կոկո Վանդեվեգեին (6:7, 6:2, 6:3): Սերենան զուհագեռ խաղում հաղթել է Խորվաթիայի ներկայացուցիչ Միրյանա Լուչիչ-Բարոնիին (6:2, 6:1), գրում է Lenta.ru-ն: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունվարի 28-ին Երևանի ժամանակով 04:00-ին: Australian Open-ը առաջինն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից: Մրցումները, որոնց ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 36 մլն դոլարը, անցնում են Մելբուրնում հունվարի 16-29-ը: Կրտսեր Վիլյամսը 6 անգամ հաղթել է Australian Open-ում: Վինուսը միայն մեկ անգամ է խաղացել մրցման եզրափակչում: Քույրերի անձնական հանդիպումների հաշիվը հօգուտ Սերենայի է` 16: 11: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |