Լարսի այլընտրանքային երթուղիները կներկայացվեն մինչև մարտի 1-ը

Լարսի այլընտրանքային երթուղիները կներկայացվեն մինչև մարտի 1-ը

PanARMENIAN.Net - Կառավարության հունվարի 16-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:

Հանձնարարականը տրվել է հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները:

Դեռևս 2016-ի հունիսին հայտարարվել է, որ Հայաստանը բանակցում է Վրաստանի և Ռուսաստանի հետ Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան տանող ավտոճանապարհը գործարկելու հարցի շուրջ, որն այլընտրանք կհանդիսանա Լարսի ճանապարհին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---