Նախկին պետքարտուղար Օլբրայթը պատրաստ է մահմեդական դառնալ` ի հեճուկս Թրամփի26 հունվարի 2017 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, որն աշխատել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք և առաջին կինն էր այդ պաշտոնում, հայտարարել է, որ պատրաստ է մահմեդական դառնալ որպես համերաշխության նշան ներգաղթյալների հետ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը մտադիր է խստացնել քաղաքականությունը ներգաղթի հարցում: «Ազատության արձանի վրա մանր տառատեսակով ոչինչ գրված չէ: Ամերիկան պետք է բաց մնա ցանկացած դավանանքի և ծագման մարդկանց համար»,-գրել է Օլբրայթը Twitter-ի իր միկրոբլոգում, գրում է Gazeta.ru-ն: Օլբրայթը շեշտել է նաև, որ որպես կաթոլիկ է մեծացել, հետո դարձել է եպիսկոպոսյան եկեղեցու հետևորդ, իսկ հետո իմացել է, որ հրեաների ընտանիքից է: «Ես պատրաստ եմ մահմեդական գրանցվել որպես համերաշխության նշան»,-ասել է դիվանագետը: Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ներգաղթի քաղաքականությունը խստացնելու մասին: Հայտնի է նաև, որ Թրամփը մտադիր է արգելել մեծամասամբ մահմեդականներով բնակեցված մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը, Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |