Ավելի քան 2600 գրոհային վայր է դրել զենքը Դամասկոսի արվարձաններում![]() 26 հունվարի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 2600 գրոհային վայր է դրել զենքը Դամասկոսի արվարձաններում: Վադի-Բարադի գետի հովտում, որը ջրով է ապահովում Դամասկոս գավառը, բնակվող սիրիացիները վերադառնում են բնականոն կյանքին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Սիրիայում Հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Բելիկովը: Ըստ նրա, նրանց, ով հրաժարվել է վերադառնալ խաղաղ կյանքին, տարհանում են Իդլիբ ընտանիքների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այն գրոհայինները, որոնք պատրաստ են կարգավորել իրենց իրավական կարգավիճակը, համալրում են ինքնապաշտպանական ուժերի շարքերը: «Բնակչությունը հումանիտար օգնություն է ստանում»,-ասել է Բլինկովը: Ըստ նրա, կան սակայն գրոհայիններ, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել և թաքնվել են լեռներում` շարունակելով պարբերաբար գնդակոծել հարակից տարածքներն ու բնակավայրերը: Մինչդեռ 5 տարի առաջ Վադի-Բարադի գետի հովիտը, որը Դամասկոսից 30-40 կմ հեռավորության վրա է, զբոսաշրջային վայր էր: Այդ լեռների մոտակայքում է գտնվում բիբլիական Աբելի գերեզմանը, որին սպանել է իր եղբայր Քաենը: Բացի այդ, այստեղից էր ջուր ստանում Դամասկոսը` մոտ 300.000 խմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |