ՀՀ-ն կարող է օդային կապ հաստատել Սինգապուրի և Կանադայի հետ![]() 26 հունվարի 2017 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Կանադայի ու Սինգապուրի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր կկնքի: Կառավարությունը հունվարի 26-ի նիստում համաձայնություն է տվել փաստաթղթերի ստորագրման առաջարկությանը: Նախագծերը ներկայացրել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, որից վարչապետը հետաքրքրվել է՝ «Կանադա ու Սինգապուր ե՞րբ ենք թռնելու ուղիղ», -գրում է Aysor.am-ը: Ավետիսյանը նշել է, որ նախ անհրաժեշտ է ապահովել իրավական հիմքը: Ըստ Սիգապուրի հետ կնքվելիք փաստաթղթի նախագծի՝ համաձայնագրի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կառավարության նիստում հավանության է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նախագիծը: Նախագիծն ուղղված է օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը: Համաձայնագրի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |