ՀՀ-ն սիրիացիներին մարդասիրական օգնություն կուղարկի![]() 26 հունվարի 2017 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հունվարի 26-ի նիստում որոշել է գումար հատկացնել ԱԳՆ-ին սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով: Ըստ որոշման, պահուստային ֆոնդից Հայաստանի արտգործնախարարությանը կհատկացվի մոտ 43.3 մլն դրամ, ասվում է կառավարության կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ: Գումարը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով: ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար 2016-ի հոկտեմբերին Հայաստանից երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա։ Բեռները մակագրված են եղել․ «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |