ԵԽ-ն կաջակցի ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին![]() 26 հունվարի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի կողմից նախատեսվում է ԶՈՒ մարդու իրավունքերի մասով մի շարք միջոցառումներ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ծրագրի պատասխանատու Արմեն Գրիգորյանը, հայտնում է Aysor.am-ը: «Համալիր միջոցառումներն են` օրենսդրական` զինծառայողների իրավունքերին վերաբերվող իրավական ակտերի կատարելագործում, այդ թվում` օրենքերի և այլ իրավական ակտերի, ԶՈՒ մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը ոչ թե առանձին կրթական միջոցառումներով, այլ ձևավորելով ավելի համակարգված կրթական ծրագիր, ԶՈՒ մարդու իրավունքերին վերաբերվող խնդիրներին առնչվող իրավապահ մարմնիների, ՀԿ-ների, նաև դատական ներկայացուցիչների համար ուսուցում», - նշել է Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանը հատուկ ընդգծել է, որ ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին: Նրա խոսքերով` ծրագրի նախաձեռնությունը բխել է հենց ՊՆ-ից, որի տևողությունը լինելու է 28 ամիս, և այն ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների կայունության և անվտանգության հիմնադրամի և ԵԽ-ի կողմից: Ստեղծվել է ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ, հաստատվել է կարգը: Պաշտպանության նախարարությունում կգործի թեժ գիծ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |