Մինսկի դատարանը հաստատել է Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը![]() 26 հունվարի 2017 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Մինսկի դատարանը մերժել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանների բողոքը վերջինիս Ադրբեջան արտահանձնելու դեմ: «Գլխավոր դատախազի տեղակալի որոշումը Լապշինի արտահանձնման մասին համարել իրավաչափ», - նշվում է դատավորի եզրակացության մեջ: Լապշինն իրավունք ունի 10 օրվա ընթացքում վիճարկել որոշումը Բելառուսի Գերագույն դատարանում: Ինքը Լապշինը ներկա էր դատավարությանն ու որոշումն ընդունեց ժպիտով, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում: Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել էր դատարանը որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: «Որոշումը կայացվել է և ֆաքսով ուղարկվել մեկուսարան: Միայն փաստաբանների համառության շնորհիվ հունվարի 18-ի երեկոյան ՌԴ և Իսրայելի դեսպանություններն իմացել են որոշման մասին: Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |