ՀՀԿ նախագահի տեղակալները հայտնի են. Հովիկ Աբրահամյանին փոխարինել է Կարեն Կարապետյանը![]() 27 հունվարի 2017 - 09:33 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում ընտրվել է ՀՀԿ նոր խորհուրդ, որին անդամակցել է 35 նոր անդամ։ Այդ մասին նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա նաև տեղեկացրել է, որ ընտրվել են կուսակցության նախագահի տեղակալները: Այսպես՝ առաջին տեղակալ է ընտրվել Կարեն Կարապետյանը՝ փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: Կուսակցության նախագահի տեղակալներ են ընտրվել նաև Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը: Բացի այդ, որոշվել է, որ ՀՀԿ ավագների նորաստեղծ խորհուրդը ղեկավարելու է Գալուստ Սահակյանը, գրում է Panorama.am-ը: ՀՀԿ խորհրդի նիստից հետո ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելու վերաբերյալ փորձագիտական դիրքորոշումներ կհրապարակվեն: Նա նշել է, որ դեմ չի եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չէ 4-5 օրով ընտրությունների օրը տեղափոխել: Կարդացեք նաև՝Սերժ Սարգսյան. Չեմ ողջունել Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադարձը Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |