ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների զույգը հաղթահարել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Չեխիայի Օստրավա քաղաքում շարունակվում է Եվրոպայի գեղասահքի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ գեղասահորդները: Մրցումային երկրորդ օրը կարճ ծրագրով հանդես են եկել պարային զույգերը: Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեգալ զույգը կարողացել է հաջողությամբ հաղթահարել որակավորման փուլը և պատրաստվում է երկար ծրագրին։ Մեր զույգը կարճ ծրագրում գրավել է 16-րդ տեղը: Մրցումային առաջին օրը կարճ ծրագրում հայ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը գրավել էր 10-րդ հորիզոնականը՝ նույնպես հաղթահարելով որակավորման փուլի արգելքը և իրավունք է ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |