ԶԼՄ-ներ. Թրամփը սառեցրել է Պաղեստինին Օբամայի արած վերջին՝ $221 մլն փոխանցումը

ԶԼՄ-ներ. Թրամփը սառեցրել է Պաղեստինին Օբամայի արած վերջին՝ $221 մլն փոխանցումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Պաղեստինյան ինքնավարությանը 221 միլիոն դոլարի փոխանցումը: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաղեստինցի աղբյուրի հայտարարությանը:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են պաղեստինցի վարչապետ Ռամի Համդալահին, թե միջոցները «չեն կարող փոխանցվել տեսանելի ապագայում»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նրա նախագահության վերջին ժամերին 221 մլն դոլար է փոխանցել Պաղեստինին: Հեռացող վարչակազմը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից ժամեր առաջ տեղեկացրել է Կոնգրեսին Պաղեստինին փոխանցված գումարի մասին:

Կարդացեք նաև՝Թրամփը մասնակիորեն կասեցրել է Obamacare առողջապահական ծրագիրը

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---