Դանիայի խորհրդարանը հրաժարվել է պատմական գնահատական տալ Հայոց ցեղասպանությանը![]() 27 հունվարի 2017 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Դանիական ֆոլկեթինգը (խորհրդարանը) հունվարի 26-ին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել, որում, մասնավորապես, նշել է, որ «հաշտեցման բարենպաստ տարբերակ կլինի պատմական փաստերով, բաց, առանց գրաքննության երկխոսությունը և նշված ժամանակաշրջանի պաշտոնական փաստաթղթերի վրա դրված արգելքի վերացումը»։ «Ֆոլկեթինգը մտահոգված է թուրքական օրենսդրության՝ իր քաղաքացիների և մամուլի համար «ցեղասպանություն» բառի կիրառումն արգելող դրույթով և կարծում է, որ դա սահմանափակում է մարդու ազատ խոսքի և ազատ գիտահետազոտությունների անցկացման իրավունքը։ Ֆոլկեթինգը վերահաստատում է իր խորհրդարանական սովորույթը և պատմական իրադարձություններին գնահատական չի տալիս», - նշվում է ընդունված փաստաթղթում։ Հունվարի 19-ին բանաձևի վերաբերյալ խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել: Դրա ընթացքում չէր հերքվում ցեղասպանության եղելությունը, սակայն պատգամավորների գերակշիռ մասը չէր ցանկանում քաղաքական գնահատական տալ իրադարձություններին: Liberal Alliance և Dansk Folkeparti կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ հարցը չպիտի քաղաքականացվի և չէին խրախուսում «Հայոց ցեղասպանություն» կամ «դատապարտում ենք» ձևակերպումների առկայությունը նախագծում։ Նրանք նշում էին, որ «դա պատմաբանների գործն է: Նախագծի ընդունումը ոչ մի դրական արդյունք չի ունենա Թուրքիայում ապրող հայերի կամ հայ-թուրքական հարաբերությունների առաջընցաթի համար»։ Բանաձևի քննարկումից առաջ Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են անցկացրել նախաձեռնությունը տապալելու նպատակով: Դանիացի գործիչները, սակայն, նշում էին՝ ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |