«Կենգուրու 2017»-ին ՀՀ և Արցախի ավելի քան 1000 դպրոց է մասնակցելու![]() 27 հունվարի 2017 - 11:43 AMT PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամն արդեն իններորդ տարին անընդմեջ Հայաստանում և յոթերորդ տարին անընդմեջ Արցախում կազմակերպում ու անցկացնում է դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»: «Կենգուրու 2017»-ը տեղի կունենա մարտի 16-ին։ Մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1279 դպրոց: Աշակերտների մասնակցության համար վճարումը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 17-ն է: «Կենգուրու» մրցույթի և մասնակցության հետ կապված բոլոր մանրամասները ներկայացված են մրցույթի կայքում՝ www.kangaroo.am: «Կենգուրուն» 2016-ին ունեցել է 5 հաղթող, ինչպես նաև 1597 մրցանակակիր աշակերտ, որոնցից 883-ը գրանցել է լավագույն արդյունք և արժանացել նաև պատվոգրի: «Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է ավելի քան 60 երկրում: Մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` ներգրավելով 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտներին` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Կարևորը երեխայի ցանկությունն է` փորձելու իր ուժերը մաթեմատիկայում և նորովի նայելու այս հետաքրքիր ու անչափ կարևոր առարկային: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |