Տնտեսական և կառավարման առանցքային ոլորտներում արագ հաղթանակների տեսլականը հաստատվել է![]() 27 հունվարի 2017 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց Հայաստանի տնտեսական և կառավարման առանցքային ոլորտներում արագ և հիմնափոխ հաղթանակների ձեռք բերման Կենտրոնի տեսլականը: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետանի Մոսկվա կատարած այցի ընթացքում: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի անդամները համաձայնել են միավորել իրենց ջանքերը ներկայացված գաղափարի շուրջ:Արագ հաղթանակներն արդյունավետ, մեծ ֆինանսական և համակարգային փոխոխություններ չպահանջող, իրականացման սեղմ ժամկետներ ունեցող թիրախային ծրագրեր են, որոնց արդյունքում քաղաքացիների համար շոշափելի դրական տեղաշարժեր կլինեն՝ Կենտրոնի համար ներկայումս նախանշված թիրախային ոլորտներում, այն է՝ հանրային կառավարում, հարկային և մաքսային վարչարարություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն և վերամշակում, կրթություն, զբոսաշրջություն: Կենտրոնն առաջիկայում կներկայացնի իր ռազմավարությունը՝ հիմնված արագ հաղթանակների տեսլականի վրա: Միաժամանակ, Կենտրոնում մշակվում են հիմնարար ռազմավարական բարեփոխումներին ուղղած երկարաժամկետ ծրագրեր, որոնք ամուր հիմք կստեղծեն Հայաստանի կայուն և դինամիկ զարգացման համար, հայտնում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տեղեկատվական բաժինը: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է պետական և ոչ պետական ոլորտների ներկայացուցիչներից: Հոգաբարձուների խորհրդի ոչ պետական հատվածը ներառում է ներկայացուցիչներ գործարար և հասարարական ոլորտներից, ում գործունեության ուղղությունը միտված է դեպի Հայաստան, իսկ գործունեության աշխարհագրությունը տարածվում է Հայաստանի սահմաններից շատ ավելի հեռուն՝ Հայաստանից մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Արգենտինա, Ռուսաստանից մինչև Միացյալ Թագավորություն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |