Ֆրանսիայի ՍԴ-ն չեղարկել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը27 հունվարի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Դատարանի որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը, թուրքական NTV.com.tr-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից PanARMENIAN.Net ին հաստատեցին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի չեղարկման տեղեկատվությունը: Նշյալ օրենքում Հայոց ցեղասպանության մասին որևէ ուղղակի հիշատակում չկար: Սակայն, ըստ օրենքի, մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակվում էր իբրև «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»: Օրենքի սահմաններում մեղավոր ճանաչված անձը կարող էր դատապարտվել 1 տարվա ազատազրկման և տուգանվել 40.000 եվրոյով: Ֆրանսիայի ազգային ժողովի և սենատի կողմից քվեարկությամբ ընդունված այս օրենքը հարուցել էր Թուրքիայի և Ֆրանսիայի թուրքական կառույցների դժգոհությունը: Թուրքական կազմակերպությունները դիմել էին Ֆրանսիայի սահմանադրական դատարան՝ օրենքը չեղարկելու պահանջով: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ևս մեկ նմանատիպ օրենք էր ընդունվել նաև Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք: Ցավոք, այդ օրենքը ևս չեղարկվեց սահմանադրական դատարանի կողմից՝ «խոսքի ազատությունը սահմանափակելու» հիմնավորմամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |