Քրդերի ներկայացուցիչ. Սիրիայի բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն դաշնայնացման միջոցով

Քրդերի ներկայացուցիչ. Սիրիայի բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն դաշնայնացման միջոցով

PanARMENIAN.Net - Սիրիայի բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն դաշնայնացման միջոցով: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հյուսիսային Սիրիայի քրդական միավորման ներկայացուցիչ Ալի Աբդեսալյամը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Միայն ժողովրդավարական ճանապարհով, միայն Սիրիայի դաշնայնացման միջոցով հնարավոր կլինի լուծել երկրի ներսում կուտակված հարցերը»,-ասել է նա:

Նա նշել է նաև, որ «այժմ Սիրիան փաստացի տրոհված է, ուստի պետք է այնպիսի բանաձև գտնել, որպեսզի Սիրիան մնա միասնական, սակայն յուրաքանչյուրը Սիրիայում զգա, որ ստացել է իր իրավունքները: Միակ ելքը դա Սիրիայի դաշնայնացումն է»,-ասել է քրդերի ներկայացուցիչը:

Սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (ԺՄԿ) պատրաստել է Սիրիայի սահմանադրության իր տարբերակը և իր նախագիծն է հանձնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

«Ժողովրդական միություն» կուսակցության ներկայացուցիչները մասնակցում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Սիրիայի ընդդիմության հետ, որն ընթանում է Մոսկվայում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---