Նախկին վարչապետը՝ ՀՀԿ նախագահին. «Գետը պղտորված է խառնուրդային ջրերով»![]() 27 հունվարի 2017 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀԿ խորհրդի նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությանը՝ ՀՀԿ-ից արտահոսքի մասին: «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել», - գրել է Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում: ՀՀԿ խորհրդի նիստին Սարգսյանը զավեշտալի էր համարել այն խոսակցությունները, թե Հանրապետական կուսակցություւնից արտահոսք է տեղի ունենում: «Ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանն անդամագրվել է 11.000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու», - ասել էր Սարգսյանը: Հունվարի 25-ին Աբրահամյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |