Լապշինի բողոքը կքննվի փետրվարի 4-ին, բայց Բաքուն արդեն ինքնաթիռ է ուղարկել նրա հետևից![]() 27 հունվարի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Բաքուն արդեն ինքնաթիռ է ուղարկել 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետևից, չնայած, որ բլոգերի կողմից Մինսկի դատարանի որոշման բողոքարկումը քննվելու է փետրվարի 4-ին: Այդ մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ը իսրայելյան Haaretz,-ի վրա հղումով: Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում: Լապշինի բողոքը քննվելու է 10 օրվա ընթացքում Բելառուսի Գերագույն դատարանում: Հունվարի 26-ին Մինսկի դատարանը մերժել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանների բողոքը վերջինիս Ադրբեջան արտահանձնելու դեմ: «Գլխավոր դատախազի տեղակալի որոշումը Լապշինի արտահանձնման մասին համարել իրավաչափ», - նշվում է դատավորի եզրակացության մեջ: Թերթը նշել է նաև, որ Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կանխելու Իսրայելի դիվանագետների ջանքերն ապարդյուն եղան: Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել էր որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: «Որոշումը կայացվել է և ֆաքսով ուղարկվել մեկուսարան: Միայն փաստաբանների համառության շնորհիվ հունվարի 18-ի երեկոյան ՌԴ և Իսրայելի դեսպանություններն իմացել են որոշման մասին: Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |