Հայ-իրանական համագործակցությունը զարգանում է փոխշահավետ պայմաններում 9 օգոստոսի 2007 - 15:58 AMT PanARMENIAN.Net - «Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է իրանահայ համայնքի դերակատարությունը: Հուսով ենք, որ նորաստեղծ միության շրջանակներում նույնպես հայ համայնքի ներկայացուցիչներն կշարունակեն իրենց արգասաբեր գործունեությունն` ի շահ մեր երկու երկրների բարօրության եւ առաջնթացի»,-ասել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում արդյունավետ գործունեություն է ծավալել նաեւ հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովը, որի հերթական` 7-րդ նիստը վերջերս անց կացվեց Երեւանում հուլիսի 20-ին: Ըստ ՀՀ արտգործնախարարի, անցնող տարիներին գործուն քայլեր ձեռնարկվեցին երկուստեք կարեւորություն ունեցող նախագծերի իրականացման ուղղությամբ: «2007թ. մարտի 19-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությամբ բացվեց Իրան-Հայաստան գազատարը: Նույն օրը երկու երկրների էնեգետիկայի նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին Համաձայնագիրը»: Ներկայումս քննարկվում են էներգետիկ ոլորտում համագործակցության այլ ծրագրեր»,-նշել է Վ.Օսկանյանը: Նա ընդգծել է նաեւ, որ հայ-իրանական համագործակցությունը բավականին ընդգրկուն է եւ չի սահմանափակվում միայն էներգետիկ համագործակցությամբ: «Արդյունավետ եւ ակտիվ համագործակցում է ընթանում նաեւ տրանսպորտի, առեւտրի, գյուղատնտեսության, գիտության եւ կրթության, մշակույթի բնագավառներում»,-:»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարն Իրանում լույս տեսնող հայկական «Հույս» թերթին տված հարցազրույցում` հավելելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատվել են ամուր, բարիդրացիական հարաբերություններ, որոնք լավ հիմք հանդիսացան նախագծերի իրականացման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |