23 26.01.17 - Մոսկվայում բացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի լուսանկարների ցուցահանդեսը Դավիթ Հակոբյանը ՀՀ ԶՈւ 25-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդես է բացել Մոսկվայում 27 հունվարի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերի 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ հունվարի 26-ին Մոսկվայի եկեղեցական համալիրի ներքո գործող «Տապան» թանգարանում բացվել է ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայոց թեմի աջակցությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է Մոսկվայում Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման կարևորությունն, ինչպես նաև շնորհավորել է երիտասարդ լուսանկարչին ցուցահանդեսի բացման առթիվ: Ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել նաև ներկայացված աշխատանքների հեղինակ Դավիթ Հակոբյանը: Հակոբյանի՝ ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 25-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսին ներկայացված է Հայաստանում և Արցախում վերջին տարիներին արված քսան լուսանկար: Ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 23-ը:
Դավիթ Հակոբյանը լուսանկարչությամբ է զբաղվում 2002-ից: 2007-ից աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում որպես ֆոտոլրագրող: 2010-ից ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է: Ստեղծման օրվանից PAN Photo-ի թիմի անդամ է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |