Նախարար. Արևմուտքի հետ զենք գնելու բանակցություններ ենք վարում![]() 27 հունվարի 2017 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Երևանը բանակցություններ է վարում արևմտյան պետությունների հետ զենքի մատակարարման հնարավոր գործարքներ իրականացնելու նպատակով: Այդ մասին է հայտարարել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Չեմ կարող ասել ավելին, քանի որ նման բանակցությունները գաղտնի են», - մեջբերում է Սարգսյանին «Ազատություն» ռադիոկայանը: Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը հիմնականում բաղկացած է ռուսական և սովետական զենքից, սակայն առկա են նաև այլ ծագման զինատեսակներ, օրինակ՝ չինական WS-80 խոշոր տրամագծի համազարկային կրակի ռեակտիվ կայաններ: Հայտնի է նաև արևմտյան արտադրության որոշ զինատեսակների՝ ֆրանսիական հակատանկային համալիրների, ավստրիական, ֆրանսիական, ամերիկյան ու հարավաֆրիկյան արտադրության դիպուկահար հրացանների ձեռքբերման մասին: Կարդացեք նաև. $200 մլն վարկի պայմանագրով նախատեսված զենքի մի մասն արդեն ՀՀ-ում է Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |