Հայոց բանակը 25 տարեկան է (թարմացված)28 հունվարի 2017 - 09:31 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Հայաստանում նշվում է Բանակի օրը. 25 տարի առաջ հենց այս օրը ստեղծվեց Հայկական բանակը: 1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին»՝ այդպիսով ազդարարելով հայկական բանակի ստեղծումը: Բանակի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «Երկրապահների միության» ղեկավար կազմը` Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն: «Եռաբլուրում» է եղել նաև Ստեփանակերտից ժամանած պատվիրակությունը, այդ թվում` ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Խոսելով բանակաշինության մասին՝ պետք է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջինը՝ ազգային ազատագրական շարժման մեկնարկը Լեռնային Ղարաբաղում: Այն ժամանակ երկրի անվտանգությունն ապահովում էին կամավորները, որոնք միավորվեցին և կազմեցին կամավորական ջոկատներ: Ջոկատները չունեին կենտրոնական հրամանատարություն, ամեն մեկը մարտնչում էր այնպես, ինչպես հարկ էր համարում, բայց բոլորը պատրաստ էին մեռնել հանուն Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական օկուպացիայից: Այդ ջոկատներն էլ կազմեցին կանոնավոր բանակի հենքը: Երկրոդը փուլն ազգային բանակի ստեղծումն էր պատերազմական պայմաններում: Հետո եկավ երրորդ փուլը, ի դեպ, այն դեռ ավարտված չէ: Այս փուլը կարելի է անվանել բանակաշինության փուլ: Արդեն 20 տարուց ավելի տևող հրադադարի ռեժիմը թույլ է տալիս կենտրոնանալ զորքերի տարբեր ճյուղերի զարգացման վրա ու ապահովել կապերի ամրապնդումը Հայաստանի ԶՈւ և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի միջև: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |