Թրամփը կասեցրել է փախստականների ընդունումը և խստացրել ԱՄՆ մուտքի կանոնները28 հունվարի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Պենտագոնում հրամանագրի ստորագրման արարողության ժամանակ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ փախստականների ընտրությունը «էքստրեմալ է» լինելու, գրում է ՌԻԱ Նովոստին: «Դա կպաշտպանի երկիրը օտարերկրացի ահաբեկիչներից»,-հայտարարել է Թրամփը: Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում: Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին: Թրամփը թույլ է տվել ընթացիկ ֆինանասական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, ընդամենը 50.000 փախստական ընդունել: Ըստ Պետդեպի, 2016-ի հոկտեմբերից ԱՄՆ-ն արդեն մոտ 30.000 փախստական ընդունել է, ուստի մինչ ֆինանսական տարվա ավարտը, կկարողանա ընդունել ընդամենը 20.000 փախստական: Օբամայի վարչակազմը ծրագրում էր 2017-ին մոտ 110.000 փախստական ընդունել ամբողջ աշխարհից: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը, Սենատում ԱՄՆ Դեմոկտրական կուսակցության փոքրամասնության առաջնորդ Չարլզ Շումերը դատապարտել է նախագահ Թրամփի որոշումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |