Նոբելյան մրցանակակիրներն ընդդեմ Թրամփի. «Հրամանագիրը խտրական է և վնասակար ԱՄՆ համար»28 հունվարի 2017 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակի 11 դափնեկիր և գիտական հանրության հազարավոր ներկայացուցիչներ դատապարտել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը փախստականների ընդունումն, այդ թվում Սիրիայից, կասեցնելու մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Փաստաթուղթը ստորագրել են այդ թվում 2012թ. էկոնոմիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր. Սթեֆորդի համալսարանի պրոֆեսոր Էլվին Ռոթը, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Մասկին, էկոնոմիկայի գծով Նոբելյան մրցանակակիր Յուջին Ֆաման և այլ դափնեկիրներ, գրում է ՌԻԱ Նովոստին: Նրանք խտրական են համարում Թրամփի հրամանագիրը և «վնասակար» ԱՄՆ ազգային շահերի համար: «Դա մեծ քայլ է դեպի կոշտ ռասայական և կրոնական խտրականություն, որի մասին խոսվել է նախընտրական արշավի ժամանակ»,-հայտարարում են փաստաթղթի հեղինակները: Նրանք կոնկրետ պահանջներ չեն ներկայացրել` հայտարարելով, որ ուղղակի ուզում են իրենց «մտահոգությունը» բարձրաձայնվի: Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում: Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին: Սենատում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության փոքրամասնության առաջնորդ Չարլզ Շումերը ևս դատապարտել է նախագահ Թրամփի որոշումը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |