Երևանյան դպրոցի տնօրենը մեղադրվում է 12 մլն դրամ յուրացնելու մեջ28 հունվարի 2017 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Երևանի թիվ 64 դպրոցում քաղաքացիներին գրանցելու, նրանց անվամբ ստացված առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացման համար դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանի և պահակ Քնարիկ Մալխասյանի գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Անաիդա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մինչ 02.03.2015թ. զբաղեցնելով Երևանի թիվ 64 հիմնական դպրոց ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, պաշտոնական դիրքն օգտագործելով, նույն դպրոցի տարբեր ազատ հաստիքներում 2009-2015թթ. ընթացքում գրանցելով 12 քաղաքացու, և վերջիններիս կողմից աշխատանքի վայր փաստացի չհաճախելու պայմաններում, նրանց անվամբ բյուջեից ելքագրել, ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 12 մլն ՀՀ դրամ աշխատավարձների և այլ պարտադիր վճարների գումարներ: Քնարիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևանի թիվ 64 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության պահակը և մտերիմ լինելով դպրոցի նախկին տնօրեն` Ա.Շահնազարյանի հետ, դիմել է խնդրանքով դպրոցի ազատ հաստիքներին գրանցել որդուն` Դ.Մալխասյանին, եղբորը` Ս.Մալխասյանին և եղբորորդուն` Ա.Մալխասյանին, վերջիններիս անվամբ աշխատավարձերի և պարտադիր այլ վճարների գումարներ ելքագրելու և դրանք անձամբ տնօրինելու ակնկալիքով: Այնուհետև Ա.Շահնազարյանի համաձայնությամբ և հրամանով նշված երեք անձինք գրանցվել են դպրոցում որպես տեխնիկական աշխատակիցներ, փաստացի աշխատանքի վայր չեն հաճախել, իսկ նրանց անվամբ բյուջեից ելքագրվել են աշխատավարձերի և այլ պարտադիր վճարների գումարներ` ընդհանուր 4 մլն 307 հազար ՀՀ դրամի չափով, որոնք ստացվել և տնօրինվել են Ք.Մալխասյանի կողմից, ինչի արդյունքում վերջինիս օժանդակությամբ տնօրեն Ա.Շահնազարյանը վատնել է ընդհանուր 4 մլն 307 հազար ՀՀ դրամ: Անաիդա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գումարը յուրացնելը կամ վատնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Քնարիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի հատկանիշներով՝ որպես հանցակից: Նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը |