Թուրքիան կչեղարկի միգրացիոն պայմանագիրը Հունաստանի հետ խռովարարներին չարտահանձնելու համար

Թուրքիան կչեղարկի միգրացիոն պայմանագիրը Հունաստանի հետ խռովարարներին չարտահանձնելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիան կչեղարկի միգրացիոն պայմանագիրը Հունաստանի հետ 8 խռովարարին չարտահանձնելու վերաբերյալ Հունաստանի դատարանի որոշման պատճառով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Խռովարարները Հունաստան էին փախել 2016-ի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:

«Անկարան բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի, ընդհուպ մինչև Հունաստանի հետ ռեադմիսիայի մասին երկկողմ պայմանագրի չեղարկումը»,-մեջբերել է նախարարի խոսքը TRT Haber հեռուստաալիքը:

Հունաստանի Գերագույն դատարանը հունվարի 26-ին որոշեց չարտահանձնել Թուրքիային 2016-ի հուլիսի 16-ի անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո փախած խռովարարներին: Նրանք քաղաքական ապաստան էին խնդրել Հունաստանում:

Թուրքիան պահանջում է արտահանձնել խռովարարներին` մեղադրելով երկրի նախագահ Էրդողնաի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: Դատարանի որոշումը կարող է ազդել Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա, որոնք առանց այդ էլ բարդ են: Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն բողոք է հայտնել` նշելով, որ «Հունաստանը նվազագույն միջոցներ չի ձեռնարկում ահաբեկչության դեմ պայքարելու համար», իսկ «Հունաստանի դատարանի որոշումը ուղի է հարթում անպատժելիության համար»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---