Գյուղնախարար. Ամենակարևոր խնդիրներից է տեխնիկայի արդիականացումը![]() 28 հունվարի 2017 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը գյուղտեխնիկայի վերազինումն ու արդիականացումն է: Այս մասին գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպմանն ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ «Առկա տեխնիկան մաշվածության պատճառով թույլ չի տալիս ապահովել ոլորտում բարձր բերքատվություն, մենք այժմ կազմակերպում ենք հանդիպումներ տարբեր ընկերությունների հետ` նրանց արտադրանքին ավելի մանրամասն ծանոթանալու և մատչելի գներով ձեռք բերելու համար: Մեր նպատակն է մինչև գարուն ունենալ գյուղտեխնիկա ներմուծող, որպեսզի սկսենք գյուղատնտեսական աշխատանքները», - նշել է նախարարը։ ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը հյուրերին է ներկայացրել Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման նախագիծ, որը մասամբ սուբսիդավորվելու է պետության կողմից, որպեսզի վերջնական շահառուին գյուղտեխնիկան հասնի մատչելի գներով: «Եթե մենք կարողանանք ներմուծել բարձրակարգ գյուղատնտեսական տեխնիկա, ապա կկարողանանք 20-30 տոկոսով բարձրացնել ոլորտի արդյունավետությունը և մեր ներքին արտադրանքը դարձնել ավելի մրցակցային», - ընդգծել է Առաքելյանը: Աղբյուրը նշում է, որ հյուրերի տեղեկացմամբ որոշ ռուսաստանյան ընկերություններ շահագրգռված են նաև Հայաստանում կազմակերպել տրակտորների հավաքում: Հանդիպման ընթացքում ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչները համառոտ ներկայացրել են իրենց գործարաններում արտադրվող տեխնիկան և հույս հայտնել, որ հայկական կողմին կհետաքրքրի առաջարկվող արտադրանքը: ՀՀ կառավարության հունվարի 26-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանդիպել ՌԴ-ում և այլ երկրներում գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով:«Մեկ ամսվա ընթացքում ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծ»,- գյուղնախարարին հանձնարարել է վարչապետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |