Դունիա Միյատովիչ. Լապշինն անարդար վերաբերմունքի կարժանանա արտահանձնման դեպքում![]() 28 հունվարի 2017 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին հանձնելու դեպքում նա կարժանանա անարդար վերաբերմունքի՝ որպես վրեժխնդրություն իր լրագրողական գործունեության և իր տեսակետները արտահայտելու համար, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների կարևոր հիմնահարցերի հետ: Սա ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչի կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված պաշտոնական նամակով արտահայտած դիրքորոշում է: ՄԻՊ-ը հայտնում է, որ նամակում չափանզանց կարևոր շեշտադրումներ են՝ ընդհանրապես կապված Ադրբեջանում հայատյացության և խտրականության, Արցախին վերաբերող հարցերում մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների, ինչպես նաև Արցախում լրագրողների գործունեության հետ, որը, ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցչի ձևակերպմամբ, համարվում է իրավաչափ: Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: «Որոշումը կայացվել է և ֆաքսով ուղարկվել մեկուսարան: Միայն փաստաբանների համառության շնորհիվ հունվարի 18-ի երեկոյան ՌԴ և Իսրայելի դեսպանություններն իմացել են որոշման մասին: Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»: Կարդացեք նաև՝ Լապշինի բողոքը կքննվի փետրվարի 4-ին, բայց Բաքուն արդեն ինքնաթիռ է ուղարկել նրա հետևից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |