Սերենա Վիլյամսը հաղթել է քրոջն Australian Open-ի եզրափակչում![]() 28 հունվարի 2017 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Վիլյամսը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում: Նա հաղթել է ավագ քրոջը` Վինուս Վիլյամսին: Հանդիպումը տևել է 1 ժամ 24 րոպե և ավարտվել է 6:4, 6:4 հաշվով, գրում է Lenta.ru-ն: Սերենա Վիլյամսը հաղթել է Australian Open-ում արդեն 7-րդ անգամ: Ընդհանուր առմամբ այս տիտղոսը 72-րդն է 35-ամյա թենիսիստուհու համար Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) մրցաշարերի միանձնյա մրցումներում: Նա հաղթել է «Մեծ սաղավարտի» 23-րդ մրցաշարում` առաջ անցնելով Շտեֆի Գրաֆից: Australian Open-ը առաջինն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից: Մրցումները, որոնց ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 36 մլն դոլարը, անցնում են Մելբուրնում հունվարի 16-29-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |