ՄԱԿ-ը սեպտեմբերին պատրաստվում է քննարկել «սառեցված հակամարտությունները» ԱՊՀ-ում10 օգոստոսի 2007 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանին, սպասվում է միջազգային անվտանգության եւ զարգացման համար սառեցված հակամարտությունների հետեւանքների, զինված բախումների կանխման հարցերի քննարկումներ:ՎՈՒԱՄ գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլիի խոսքերով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ձգվող հակամարտությունների մասին բանաձեւի նախագծի դիտարկման հարցը կարող է քննարկվել սեպտեմբերի սկզբին: Նույն շրջանում սպասվում է ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա) ազգային համակարգողների հերթական նիստը: ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունների մասին բանաձեւի նախագիծը մշակվել եւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում է ընդգրկվել 2006 թվականի վերջում: Հարցը օրակարգից հանել են իրենք` ՎՈՒԱՄ-ի ներկայացուցիչները, հաղորդում է «Թրենդը»: Նշենք, որ ՎՈՒԱՄ-ն ստղեծվել է 1997 թվականին Ստրասբուգում Եվրամիության պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ: 1999 թվականին այդ ձեւաչափին միացել է Ուզբեկստանը, իսկ 4 տարի անց լքել է այն: 2006 թվականին` ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովին, Կիեւում ընդունվել է որոշում ՎՈՒԱՄ միջազգային կազմակերպություն եւ դրա նոր անվան հռչակման մասին. «Կազմակերպություն հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման. ՎՈՒԱՄ»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |