Կանադայում անհայտները կրակ են բացել մզկիթում. 6 զոհ կա30 հունվարի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - 6 մարդ է զոհվել կանադական Քվեբեկի մզկիթում երեկոյան աղոթքի ժամանակ արձակված կրակոցներից, հայտնում է Reuters-ը: Կրակ բացողները 3-ն են եղել, հայտնել է ականատեսը: Խոսքը Քվեբեկի Իսլամական մշակութային կենտրոնի մասին է: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և հրաժարվել է մեկնաբանություններից: Ըստ ականատեսի, մզկիթում մոտ 40 մարդ է եղել, հայտնում է ՌԲԿ-ն: Կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրվել, որտեղ երևում են մեծաթիվ ոստիկանական մեքենաներ: CBC News-ը գրում է «բազմաթիվ ոստիկանների ներկայության մասին» Քվեբեկի մզկիթի մոտ: Ըստ Radio Canada-ի, կրակոցներ արձակելու մեջ կասկածվողներից մեկին հաջողվել է ձերբակալել, երկրորդը հետախուզման մեջ է: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ահաբեկչական գործողություն է որակել կատարվածը: Իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նա գրել է, որ այն ուղղված էր մահմեդականների դեմ: «Մենք դատապարտում ենք մահմեդականների դեմ ուղղված այս ահաբեկչությունը, որոնք գտնվում էին երկրպագության և ապաստանի վայրում»,-գրել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել |