Թրամփը քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ30 հունվարի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը հունվարի 29-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են 2015-ին Իրանի և «վեցյակի» միջև կնքված «միջուկային գործարքի» իրականացումը: Զրուցակիցները «համամիտ են եղել Իրանի հետ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի անկասելի իրագործման անհրաժեշտությանը և նշել են Իրանի ապակայունացնող տարածաշրջանային գործունեությանը հակազդելու կարևորությունը», ասվում է Սպիտակ տան կոմյունիկեում, գրում է ՌԻԱ Նովոստին: Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են ամրապնդել գործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում և համատեղ հակազդել Միջին Արևելքում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին, այդ թվում Եմենի և Սիրիայի տարածքում: Դեռ նախընտրական շրջանում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը բարձրացնում էր Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերականգնման հարցը: Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին Իրանի $4,2 մլրդ արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |