Բաքվում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղում պատերազմի վերսկսումն աղետալի կլիներ 1 սեպտեմբերի 2007 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղում պատերազմի վերսկսումն աղետալի կլիներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն կողմ են, որ երկու կողմերն էլ խիզախ եւ փոխադարձ զիջումների գնան: Միեւնույն ժամանակ,Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության եւ գաղթականների վերադարձի շրջանակներում, նշել է նա:Ինչ վերաբերում է Իրանի նախագահի վերջերս ունեցած այցին Բաքու` ապա ԱՄՆ-ն դրանում որեւէ արտասովոր բան չեն տեսնում: Դա հարեւան երկրի նախագահի այցելություն է: «Խնդիրը նրանում է, որ Իրանը շարունակում է անուշադրության մատնել ուրանի հարստման եւ միջուկային տեխնոլոգիաների յուրացման ուղղությամբ տարվող աշխատանքների դադարեցման մասին պահանջները»,- նշել է նա, հաղորդում է Turan-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |